Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շնորհավորանքը Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շնորհավորանքը Բանակի 22-րդ տարեդարձի առթիվ
28.01.2014 | 16:07

Հարգելի սպանե՛ր, զինվորնե՛ր: 22 տարի առաջ Արցախյան պատերազմի բովի մեջ ծնունդ առավ Հայկական Բանակը, որը դարձավ Հայաստանի և Արցախի անվտանգության, շարունակականության երաշխավորն ու խորհրդանիշը: Այս տոնական օրը հիրավի խորհրդանշական է բոլորի համար, տոն, որը նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում ու բովանդակ Սփյուռքում: Յուրաքանչյուր հայորդի հպարտ է իրեն զգում Հայկական բանակի կազմավորման օրը:

Առանց Հայկական Բանակի չկա Հայաստան և Արցախ:

Առանց Հայ Զինվորի, չկա խաղաղություն և ապահով կյանք:

Մենք՝ բոլորս, ապրում ենք անվտանգ երկրում ի շնորհիվ Ձեզ՝ սիրելի սպաներ և զինվորներ:

Կեցցե Հայաստանն ու Արցախը, Կեցցե Հայկական Բանակը:

Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ